26 March 2008 @ 02:20 pm
ԲԼՈԳՈՒՄ ՀՆՉԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐ Մաս 2  
Հարցերը ներկայացվում են առանց խմբագրման

43. Կարեն: Ինչպիսի՞ն եք ուզում հիշվել Հայոց պատմության մեջ որպես Հայաստանի նախագահ:
Ես նախըտնտրական շրջանում այս մասին շատ եմ խոսել, ասել եմ, թե ինչպիսի նախագահ եմ լինելու: Ես կցանկանայի հիշվել, որպես նախագահ, ով կիրականացնի իր ծրագրում առաջարկված բարեփոխումները, ով մեր ժողովրդի կյանքում դրական որակական փոփոխություններ կմտցնի, ով  Ղարաբաղյան հարցին հայանպաստ լուծում կտա:

44. Վահե: կարո՞ղ ենք արդյոք հույս ունենալ, որ գոնե 10 տարուց ձեր դեմքը այլեւս երբեք չենք տեսնի:
Շնորհակալություն, որ իմ համար երկրորդ նախագահական ժամկետ կանխատեսեցիք:

45. Артем Гаспаров: В Армении есть группа блестящих аналитиков-международников: И. Мурадян, Л. Мелик-Шахназарян, А. Айвазян... Скажите, будут ли эти и другие профессионалы привлекаться к государственной и дипломатической работе?

Ես միայն ուրախ կլինեմ, որ պետական համակարգում պատրաստված ու լուրջ կադրեր աշխատեն, սակայն նրանք պիտի առաջարկեն իրենց ծառայությունները: Պետական ծառայությունը բանակ չէ, այնտեղ չեն զորակոչում:

46. Do you know if Kocharyan plans to run for presidency after 8 years?
Արդյո՞ք, ձեր կարծիքով, Քոչարյանը իր թեկնածությունը կդնի 8 տարի անց:
Ուղղեմ ձեզ, նախագահական ընտրությունները ոչ թե 8, այլ հինգ տարի հետո են: Չէի ցանկանա կանխատեումներ անել:

47. есть-ли у Вас дома книги, и если да - читали Вы их? 
Տես պատասխան №49 и 50.

48. Где учатся Ваши дети, чем занимаются в свободное время?
Իմ երեխաները կրթություն են ստացել Հայաստանում: Ավագ դուստրս ավարտել է Երևանի պետական համալսարանը, կրտսերը` դեռ սովորում է:

49. Назовите любимых армянских писателей. Кто из классических героев ближе Вам по духу?
Նրանք շատ են, թե° դասականների, թե° ժամանակակից հայ գրողների թվից: Իսկ եթե պիտի մեկին առանձնացնեմ, ապա դա Չարենցն է: Կարծում եմ, երկրորդ կարծիք չկա, որ նա մեր գրականության պայծառ մեծություններից է: Ընդհանրապես, պիտի ասեմ, որ հրաշալի գրականություն ունենք: Մի քիչ տարօրինակ է, որ հայ գրականության մասին հարցը տալիս եք ռուսերեն:

50. Чем занимаетесь Вы в свободное время?
Կարդում եմ:

51. Кто советует Вам в выборе стиля, одежды?
Հագուստի ընտրությունը ինքս եմ կատարում, չնայած մեկ մեկ լսում եմ ավագ դստերս խորհուրդները:

52. Ходите-ли Вы в церковь?  Если да, то с каких именно пор начали верить в Бога и почему?
Այո: Ես քրիստոնյա եմ ծնունդով, հավատով ու դաստիարակությամբ: Հավատն առ Աստված բացատրություններ չի պահանջում:

53. [info]ax4ik : есть-ли у Вас дома книги, и если да - то кокого цвета??
Ի՞նչ կարող եմ պատասխանել մարդուն, ում համար գրքերի գնահատման չափանիշը գույնն է: 

54. Евгений: почему в нашей стране не нахотиться средст для того, чтобы обновить парк машин скорой помощи, но есть возможность закупить Тойоты Королы для автоинспекции. Не кажется ли Вам, что приоритеты должны были быть в пользу Скорой Помощи ?
Շտապ օգնության մեքենաների ցանցը անընդհատ թարմացվում ու համալրվում է:

55. Ո՞ր ֆուտբոլիստին եք գնահատում:
Ես ֆուտբոլ շատ եմ սիրում, գնահատում եմ տեխնիկապես գրագետ ու իհարկե, արդյունավետ ֆուտբոլիստներին:

56. Ո՞ր ակումբն եք երկրպագում:

Ես երկրպագում եմ Հայաստանի ազգային հավաքականին:

57. Вы предпочитаете работать в одной команде с конформистами (А. Багдасарян) или с принципиальными людьми (В.Манукян)?
Ես նախընտրում եմ աշխատել պրոֆեսիոնալների հետ:

58. Предпочитаете иметь в своей команде лично преданных Вам людей ,или профессионалов?
Իհարկե պրոֆեսիոնալներին: Սակայն ինչն է խանգարում պրոֆեսիոնալին լինել հայկական ուժեղ պետականության ջատագով:

59. Որքանո՞վ նպատակահարմար եք գտնում Հայաստանում ժամանակակից էլեկտրոմեքենաների լայնածավալ շահագործումը: Դա թույլ կտար բարձրացնել Հայաստանի էներգետիկ անկախությունը, բարելավել քաղաքների էկոլոգիան և ցածր ինքնարժեքի շնորհիվ կխթաներ տնտեսական աճը: Այն, որ տեխնոլոգիան արդեն հասունացել է փոքր երկրների համար, հաստատվում է նաև այն փաստով, որ Իսրայելի կառավարությունը զգալի արտոնություններ է տվել էլեկտրոմեքենաներ ներմուծելու և շահագործելու հարցերում, ինչի շնորհիվ արտասահմանից 200 միլիոն դոլար է ներդրվելու (օրինակ, մոտակա տարիներին 500 հազար ավտոմատիկ էլեկտրոմեքենաների լիցքավորման կայաններ ստեղծելու): Արդյո՞ք պատրաստ կլինի ձեր կառվարությունը նույն արտոնությունները ապահովել Հայաստանում նման մի ծրագիր իրագործելու համար: Կարծում եմ, շահութաբերություն ապահովող պայմաններ ստեղծելով դժվար չի լինի ֆինանսավորում գտնել այդպիսի ծրագրի համար:
Շնորհակալություն առաջարկի համար:

60. Asenq te anpatizh mnatsiq yevs 1 amis, 1 tari, 5 tari...
Sakayn cheq vakhenum Astdzo ankhousapeli Ahegh Datastanic, ayn bolor charagordzutyunneri hamar vor dzer siamakan yerkvoryak Robert Kocharyani het berel eq Mayr Hayreniqi ou Hye Azgi glkhin? Karogh eq dzer sovorutyan hamadzayn khousapel parkesht ou ankeghdz pataskhanel bolor azniv hayeri gloukhner@ charchrkogh souyn hartsits.
Ասենք թե անպատիժ մնացիք 1 ամիս, 1 տարի, 5 տարի,
Սակայն չեք վախենում Աստծո անխուսափելի ահեղ դատաստանից, այն բոլոր չարագործությունների համար, որ ձեր սիամական երկվորյակ Ռոբերտ Քոչարյանի հետ բերել եք մայր Հայաստանի և հայ ազգի գլխին: Կարող եք ձեր սովորության համաձայն խուսափել անկեղծ պատասխանել բոոր ազնիվ հայերի գլուխները չարչրկող սույն հարցից:
Բոլորս կանգնելու ենք Աստծո դատաստանի առաջ: Եվ եթե համոզված եք, որ գիտեք նրա վճիռը, ապա ձեր քահանայի հետ խոսելու կարիքն ունեք:

61. Հայաստանում ստեղված իրավիճակում ՀՀ քաղաքացիների հարցերին պատասխանելու ձեր պատրաստակամությունը գովելի է։ Սակայն հասկանալի չէ դրա ձեւը. ինչու անուղղակի շփում, ինչու Ինտերնետի միջոցով։ Ինչու չեք հրավիրվում մամուլի ասուլիս, որը ուղիղ կհեռարձակվի ամենամեծ լսարան ունեցող 4 հեռուստաընկերություններով եւ որի ժամանակ բացի լրագրողներից, հեռախոսով ձեզ հարցեր կուղղեն նաեւ ՀՀ քաղաքացիները։ Այսօր, երբ ՀՀ հատուկ ծառայությունները ընդունում են, որ արգելափակել են մի շարք էլեկտրոնային թերթեր եւ կայքեր, ո՞ւր է երաշխիքը, որ էլեկտրոնային նամակով ձեզ ուղղված հարցը տեղ կհասնի։ Ո՞ւր է երշախիքը, որ մի շարք հարցեր անպատասխան չեն մնա։
Երաշխիքը տեսնում եք դուք, ձեր հարցն անպատասխան չի մնում: Թե ինչու այս ձևաչափը, ես արդեն պատասխանել եմ:

62. Ася : Сейчас очень много женщин в Армении, которые имеют проблемы с зачатием ребенка. Искусственное оплодотворение в клинике при Республиканской больнице достаточно дорого. Возьмет ли на себя государство в ближайшем будущем полную или частичную оплату этих процедур для людей желающих иметь ребенка, но не имеющих средств на оплату данной процедуры.
Աշխարհում քիչ պետություններ կան, որ կարողանում են այդ ծախսերն իրենց վրա վերցնել, սակայն մեր պետության հնարավորությունների մեծացմանը զուգահեռ, կարծում եմ, այդ տարբերակը հնարավոր կլինի քննարկել:

63. Саркис: да и скажите пожалуйста когда повысят зарплату админам?!
Կախված է նրանց աշխատանքից...

64. Ե՞րբ եք հրաժարվելու:

Ինչի՞ց:

65. [info]bien_arnaut : Ինչպե՞ս եք վերաբերվում թմրամոլության դեմ պայքարին եւ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում այդ չարիքը մեր հանրապետության տարածքից վերացնելու ուղղությամբ:
Դրական:

66. [info]bien_arnaut : Ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում են ձեր ծնողները հեռացել Տեղ գյուղից:
Հեռացել են ստալինյան բռնությունների տարիներին:

67. [info]bien_arnaut : Որպես ԵԱՀԿ անդամ երկրի նորընտիր նախագահ ինչպե՞ս եք վերաբերվում Հաագայի դատարանին:
Դրական, դա միջազգային հանցագործներին պատժելու կարևոր հաստատություն է:

68. Арсен: господин президент скажите пожалуйста почему в нашей стране власть борется с армянским народом?
Իշխանությունը պայքարում է հանցագործների դեմ: Չէի ցանկանա մտածել, որ դուք ողջ ժողովրդին հանցագործ եք համարում:

69. [info]bien_arnaut : Монополизация рынка привела нас сегодня к отсутствию конкуренции и соостветственно к отсутствию конкурентоспособных на внешнем/внутреннем рынке продуктов. К сожалению прекрасным примером продукта порожденного монополизированным рынком явилась один-в-один слизанная с российской версии ваша предвыборная компания (“Вперед Армения!”- “Россия-Вперед!”). Скорее всего ваша команда предпочла не изобретать велосипед, потому что “все и так ясно”.
Учитывая топорные расправы с оппозицией мы можем ожидать также и монополию на политический продукт. В связи с этим хочу спросить: как вы думаете насколько дальновидна политика: “Россия наш рулевой” и собираетесь ли вы и ваша команда и дальше копировать русские образцы политического креатива (потому что надеюсь вашей команде известно, что выборами PR кампания не заканчивается)или возможно ваша команда обратится к творчеству других полит. пиарщиков, например команде Барака Обамы?
Նախ, ինչ վերաբերում է ՙԱռաջ Հայաստան՚ կարգախոսին: Եթե հետևենք ժամանակագրությանն, ապա մենք այդ կարգախոսը որդեգրել էինք ռուսական ընտրություններից դեռ շաբաթներ առաջ: Իսկ Բարաք Օբամայի PR թիմի արդյունավետությունը ցույց կտան ԱՄՆ նախագահական ընտրությունները: Այդ ժամանակ կմտածեմ:

70. Անձնական հարց։ Ինչո՞վ կուզենայիք զբաղվել ձեր նախագայության ավարտից (5/10 տարի) հետո։ Բացի շախմատից ուրիշ ի՞նչ նախասիրություններ ու հոբբիներ ունեք։
Հուշեր եմ գրելու: Շատ հետաքրքիր բաներ կիմանաք: Դեռևս բազմաթիվ գրքեր կան, որ չեմ կարդացել, կինոնկարներ կան, որ չեմ դիտել: Շատ քիչ տեղեր կան, ուր եղել եմ:

71. Ձեր PR-ը նախագծող և իրականացնող մարդիք` իրենց սիրողական (ան)մակարդակով վնասել են ձեր արշավին և երկրի ընդհանուր կայունությանը (ցանկը շատ մեծ է. ձեր կայքէջից և ինտերնետի հնարավորությունները անտեսելուց մինչև Հանրապետության հրապարակի "Առաջ Հայաստան" միտինգի կազմակերպումը): Արդյո՞ք ետընտրական շրջանում այդ մարդիք կզբաղվեն իրենց վայել գարծերով, թե՞ կշարունակեն ոչ մասնագիտական և վնասաբեր քայլերն իրականացնել Ձեր թիմում (պաշտոններում):
Իմ համար աշխատանքի արդյունավետության չափանիշն արդյունքն է` փաստը: Վատ PR-ով նախագահական ընտրություններում հաղթանակ չեն տանում:

72. Нуне: Верите ли Вы в Бога?
Այո

73. Нуне :И существует ли настоящая, чистая любовь по Вашему мнению?
Այո

74. Арсен: Когда наша милиция перестанет бороться со своими гражданами и переключится на организованную, и не только, преступность? 
Տես պատասխան №68

75. dser
nax@ntrakan cragrum nshel eiq, te dsgtum eq mi Hayastani, vorn unenalu e ir qaxaqacineri vstahutyun@ vajelox ishxanutyun. inch eq karcum`aisor menq unenq nman ishxanutyun? ev inch eq du KONKRET anum, vor ERBEVE unenanq?
Ձեր նախընտրական ծրագրում նշել էիք, թե ձգտում եք մի Հայաստանի, որն ունենալու է իր քաղաքացիների վստահությունը վայելող իշխանության: Ի՞նչ եք կարծում, այսօր մենք ունենալու ենք նման իշխանություն: Եվ ի՞նչ եք դուք կոնկրետ անում, որ երբևէ ունենանք:
Աշխատում եմ: Հուսով եմ այդ աշխատանքով կշահեմ մեր բոլոր համաքաղաքացիների վստահությունը:

76. Ինչպե՞ս եք վերաբերվում հայկական հեռուստաալիքներով (մանավանդ Armenia TV և TV5 ալիքներով) համասեռամոլության, պոռնկության և այլ տհաճ երևույթների լայնատարած ցուցադրմանը։
Իհարկե, ես ունեմ իմ անձնական կարծիքը, որպես հայ ընտանիքի հայր:
Չեմ կարծում, որ ընթանում է այդ երևույթների նպատակաուղղված քարոզչություն, սակայն խնդիրը կա: Այս հարցում դեռ աշխատանք պիտի տանենք:

77. Duq dasvum eq Hayastani amenaharust mardkanc sharqy, dzer unecats sharjakan u ansharj kapitali qanakov. Inchpes kbacatreq ayd pasty? Akynkalum em ankeghts patasxan. Duq goghanum eq?
Ձեզ համարում են Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը ձեր ունեցած շարժական ու անշարժ կապիտալի քանակով: Ինչպե ՞ս կբացատրեք այդ փաստը: Ակնկալում եմ անկեղծ պատասխան: Դուք գողանո՞ւմ ե՞ք:
Ես արդեն ասել եմ, որ իմ կարողությունը բնավ մեծ չի: Դա իսկապես անկեղծ պատասխանն էր: Ես չեմ գողանում:

78. [info]pigh : Любите ли Вы слонов? Если да ,то считаете ли Вы,что условия содержания слонов в ереванском зоопарке соответствующими общепринятым нормам?
Ավելի շուտ այո, քան ոչ: Հուսով եմ մեր կենդանաբանական այգու տնօրինությունը անում է հնարավորը,  որ մեր փիղն իրեն վատ չզգա: Եվ ինչպե՞ս կարող է նորապսակը վատ զգալ:

79. [info]pigh : Кого Вы считаете своим главным конкурентом на следующих президентских выборах?
Ես կցանկանայի արժանի մրցակից ունենալ: Անձերն ինձ համար այդքան էլ կարևոր չեն:

80. [info]pigh : Не считаете ли Вы,что уже давно назрел вопрос об установке памятника Гарегину Нжде на площади Республики в Ереване и переименовании одного из городов в Сюникском Марзе на Нжде?
Հնարավոր է և այդպես է: Միգուցե այսպիսի հարցերը ճիշտ է հանրաքվեով լուծել:

81. [info]pigh : Что Вы подразумеваете под словом "Свобода".
Ազատությունը կախվածությունն է միայն օրենքից: (Վոլտեր)

82. [info]pigh : Ваше жизненное кредо?
Մարդու համար ամենից թանկը պատիվն է, ամենասիրելինª ընտանիքն ու ընկերները, ամենակարևորը` Հայրենիքը:

83. [info]nemets_gugo : Dear Serge!
I am extremely worried with the situation in Armeian sport and football in particular. Being the former member of FIFA Referees' Committee, I am aware that hundreds of letters and e-mails flow to FIFA and UEFA from Armenia, telling that football in our country is stuck in corruption and the current boss of Armenian Football Federation, Mr. Ruben Hayrapetyan (people call him Nemets Rubo, I don't know why), does nothing to develop the game in the country.
Unfortunately, I am too old to try to make clear whether all these things are true or not. So I would be grateful if you answer to the following:
do you control the situation in Armenian football and are you going to improve something in sports while being the president?
Do you trust Mr. Hayrapetyan?
Best Regards,
Gourgen von Melikean, 77 years old,
Munchen, Germany
Ինձ չի թվում, որ պիտի վերահսկեմ հայկական ֆուտբոլի վիճակը, մանավանդ, որ վերջին շրջանում մեր ֆուտբոլն առաջընթաց է գրանցում, հուսով եմ հաջողությունները կշարունակվեն:

84. Spjurki hamar herarzakvox "Mer Patmutyan Dasery" haxordashari shamanak arvele shat lav arachark` kazmakerpel yev anzkaznel "Hamahaykakan konferansner", vori npataky lini mez aysor pakasox MIABANUTYAN gaxapary. Hnaravore vor dser gorzuneutyan yntazkum yntazk tak ayd gaxaparin?
Սփյուռքի համար հեռարձակվող ՙՄեր պատմության դասերը՚ հաղորդաշարի ժամանակ արվել է շատ լավ առաջարկ` կազմակերպել և անցկացնել ՙՀամահայկական կոնֆերանսներ՚, որոնց նպատակը լինի մեզ այսօր պակասող միաբանության գաղափարը:  Հնարավոր է, որ ձեր գործունեության ընթացքում ընթացք տաք այդ գաղափարին:
Իմ նախընտրական ծրագրի հենասյուներից մեկը համայն հայության ներուժի միավորումն է, առաջարկն ուշագրավ է, մենք դա անելու ենք: Եթե ունեք գործնական առաջարկ, գրեք այն ու ուղարկեք կառավարության աշխատակազմ: