?

Log in

No account? Create an account
 
 
serzhsargsyan
ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հարցազրուցը - 13.03.2008թ.

ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ավելի քան երկու ժամ տեւած հարցազրույցի ժամանակ պատասխանել է համացանց օգտագործողների եւ մեր քաղաքացիների շուրջ 8 տասնյակ հարցերի՝ խոստանալով նոր կառավարության ձեւավորումից հետո եւս նույն ձեւաչափով կազմակերպել նույնպիսի հարցազրույց։ Հարցերը հիմնականում վերաբերել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, սոցիալական եւ երիտասարդության խնդիրներին, մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչներին ու բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարին եւ այլն։ Ստացվել են նաեւ Սերժ Սարգսյանին ուղղված բազմաթիվ բարեմաղթանքներ եւ դիմումներ։ Մնացած բոլոր հարցադրումներին Սերժ Սարգսյանի պատասխանները առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրվեն այն ինտերնետային կայքերում, որոնց միջոցով հավաքագրվել են հարցերը։
Նշենք, որ ընդհանուր առմամբ ուղարկվել է շուրջ երեք հազար հարց։
Այսօր ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված։

1. -Ինչու՞ որոշեցիք այս ձեւաչափով պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին։
-Նախընտրական ժամանակաշրջանը եւ ընդհանրապես՝ կյանքը ցույց է տալիս, որ համացանցը Հայաստանում եւս դարձել է կարծիք ձեւավորող մեխանիզմ։ Բացի այդ՝ ես կարծում եմ, որ սա շփման այն ձեւն է, երբ պատասխանողը պարտավոր է եւ պատասխանելու է անխտիր բոլոր հարցերին, իսկ հարց տվողները կարող են չներկայանալ եւ անանուն հարցեր ուղղել։ Այսօր ստեղծված իրավիճակում կարծում եմ՝ սա ամենաընդունելի ձեւն է։ Կարող են լինել հարցեր, եւ վստահ եմ՝ լինելու են, որոնք, լինելու են շատ սուր, որոնք իմ ականջը չեն շոյելու, եւ նաեւ այս պատճառով է, որ ես ընտրել եմ մեր ժողովրդի ակտիվ մասի հետ շփման այս ձեւը։
Read more...Collapse )

 
 
serzhsargsyan
33. -Որքա՞ն է զոհերի եւ վիրավորների իրական թիվը։
-Այդ փաստը կրկին խոսում է այն մասին, որ մարդիկ դադարել են ընդհանրապես՝ հավատալ։ 8 հոգի է զոհվել՝ 7 քաղաքացիական անձ եւ մեկ սպա։ Վիրավորվել է մինչեւ 210 իրավապահ եւ մինչեւ 50 քաղաքացիական անձ։ Չեմ ուզում ավելի մանրամասնել, որովհետեւ մշտապես դատախազությունը, քրեական գործ վարող հատուկ քննչական մարմինը տեղեկատվություն է տալիս այդ մասին, եւ քանի որ մեր քաղաքացիները շատ ուշադիր են հետեւում այդ լուրերին, չեմ ուզում թյուրիմացության մեջ գցել, բայց փաստ է, որ ուղղակի՝ անհնար է թաքցնել զոհը։ Ես հիշում եմ՝ 2000-ական թվականների սկզբներին, երբ մենք, որպես պաշտպանության նախարարություն, հայտարարում էինք, թե քանի զոհ ենք ունեցել տարվա ընթացքում, շատ մարդիկ իներցիայով ասում էին՝ սրանք ճիշտ թվեր չեն, մինչեւ ժամանակի ընթացքում 10 անգամ ստուգեցին։ Այդ թվերն ազգանուններով, անուններով տեղակայված էին մեր կայք-էջում, եւ ի վերջո՝ մարդիկ հավատացին, որ պաշտպանության նախարարությունը չի կարող սուտ տեղեկություններ տալ, որովհետեւ մարդուն ուղղակի չես կարող ընտանիքից վերցնել եւ թաքցնել։ Եվ ընդհանրապես՝ քի՞չ է 8 զոհը։ Այդ հարցը տվողները զուտ հետաքրքրասիրությունից դրդվա՞ծ են խոսում այդ մասին, թե՞ համարում են, որ քիչ է։ Մեկն էլ շատ կլիներ։
Read more...Collapse )