serzhsargsyan (serzhsargsyan) wrote,
serzhsargsyan
serzhsargsyan

ԲԼՈԳՈՒՄ ՀՆՉԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐ Մաս 1

Հարցերը ներկայացվում են առանց խմբագրման 

1.shalapka_m : Верите ли Вы, что наша жизнь сплошной бумеранг? И что "эхо" наших поступков так или иначе настигает нас еще в этой, земной жизни.
Ես համարում եմ, որ կյանքում պետք է բարիք գործել, իսկ թե այն բումերա՞նգ է, թե՞ ոչ յուրաքանչյուրն իմանում է կյանքի վերջում: 

2.shalapka_m : Позиционируете ли Вы себя христианином. Если да, то насколько часто Вы открывайте "Слово Божье". И насколько законы Библии живы (или будут жить) в Вашей жизни - дома или на работе.
Ես քրիստոնյա եմ, և դա դիրքորոշում չէ, այլ կենսաձև, սկզբունքներ, որոնք թանկ են ինչպես իմ, այնպես էլ, հուսով եմ, ձեզ համար: 

3.shalapka_m : Назовите 5 прочитанных Вами книг, которые перевернули или хоть как-то повлияли на Ваш внутренний мир.
Յուրաքանչյուր գիրք, որ ես կադացել եմ իմ վրա որոշակի ազդեցություն է ունեցել: Հենց այդ պատճառով էլ ես ընտրել եմ իմ մասնագիտությունը: Իսկ վերջին գիրքը, որի ընթերցանությունը նոր եմ ավարտել Թոմաս Ֆրիդմանի ՙԱշխարհը հարթ է: Քսանմեկերորդ դարի համառոտ պատմություն՚ ուշագրավ աշխատանքն է: 

4.gost_474_90 : Знакомы ли Вы с интернет-форумами и армянской блогосферой? Если да, то какое впечатление они у Вас оставили?
Մի քիչ ծանոթ եմ, ընդհանուր առմամբ` դրական: 

5.What do u think about tragic events and azeri genocide by Dashnaksutyun and bolsheviks in Baku, Azerbaijan, in 1918 ?
Ի՞նչ եք կարծում Դաշնակցության ու բոլշևիկների կողմից Բաքվում 1918թ. կազմակերպած ադրբեջանցիների ցեղասպանության մասին:
1918թ. տեղի է ունեցել ճիշտ հակառակը, կոտորվել է Բաքվի հայ բնակչությունը: 

6.iamtankist : Господин Президент, не подскажете как пропатчить KDE под BSD?
Мне знающие люди посоветовали не заморачиваться с патчами, а ставить из портов. 

7.hayk :  И как Вы относитесь к пробуждению Ктулху?
Հանգիստ: 

8.Уважаемый президент, есть ли в Ереване синагога и на какой улице она находится?
Կա: 

9.agevaz_vaz : Можно ли рассчитывать на то, что когда этот "диалог" с интернет-общественностью закончится, Ваш кабинет тихо покинет просторы ЖЖ, "делать дела" где-нибудь в реале, оставив виртуал на нашу долю, а?
Արդեն հոգնեցրե՞լ եմ:  

10.Միջազգայնագետ: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է ՀՀ Կառավարության անդամներին, ի նկատի ունեմ բարձրաստիճան պաշտոնյաներին և նաև մարզպետերին, նշանակել ոչ թե իրենց մականունների գրավչության և բարեկամ-խնամի հարաբերությունների համաձայն, այլ` ըստ իրենց գիտելիքների և արժանիքների: Կան օրինակ երկրներ, որտեղ թեկնածուն պետք է համապատասխանի որոշակի չափանիշների կամ ասենք IQ թեստ հանձնի:
Միգուցե հնարավոր է: Ես բարձրաստիճան պաշտոնյաներ նշանակելիս առաջնորդվում եմ մասնագիտական կարողություններով և ոչ թե մականուններով կամ խնամի-բարեկամ հարաբերություններով: Իսկ նման բան արդեն կա, քաղաքացիական ծառայողները երեք տարին մեկ անգամ պարտադիր քննություն են հանձնում:

11.Ряд экспертов неоднократно отмечал безграмотность Вашей предвыборной кампании - начиная от белых флагов и фонограммой с возгласами “Арадж Айастан”, завершая хаотично построенными стратегическими шагами. Неужели для кандидата властей не нашлось грамотных пиарщиков? К примеру, пиарщики Вашего оппонента Левона Тер-Петросяна обладают блестящей способностью за короткое время возвести до небес врага народа, не думаете ли Вы, что с учетом последних событий, Вы будете крайне нуждаться в подобных услугах?
Եթե 21 տոկոսը երկինքն է, համոզված եղեք, նրանց կարողությունները բնավ փայլուն չեն: 

12. alkhimik : Ի՞նչ ոճի երաժշտություն »ք սիրում:
Չեմ կարող կոնկրետ ոճ կամ ուղղություն նշել, ես տարբեր երաժշտություն եմ սիրում: 

13. alkhimik : Ո՞վ է Ձեր սիրած գրողը, թե` հայ, թե` արտասահմանյան գրականությունից:
Յուրաքանչյուր բանասերի համար այդպիսիք շատ են: 

14. alkhimik : Ո՞րն է Ձեր սիրած կինոնկարը:
Այդպիսիք շատ են: 

15. alkhimik : Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու պետությունը` (եթե ձեռնարկելու է, իհարկե) Հայաստանում սեփական կինոյի, սեփական հեռուստատեսության, թատրոնի, գրականության, շոու-բիզնեսի զարգացմանը օժանդակելուն ուղղված:
Պետությունը շարունակելու է աջակցել: ՙՀայֆիլմ՚ կինոստուդիան մասնավոր սեփականություն է և ես նրանցից արդյունքներ եմ սպասում: 

16. Ինչի՞ց եք դուք ամենից շատ վախենում որպես մարդ և որպես քաղաքական գործիչ:
Գիտեք, պատերազմից հետո վախի զգացումն իմ մոտ վերածվել է պատասխանատվության զգացման, ես մտավախություն ունեմ մեր հասարակության մասնատվածության վերբերյալ ու ինձ պատասխանատու եմ զգում այդ մասնատումը հաղթահարելու համար: 

17. Որպես մարդ, եթե թվարկելու լինեիք Ձեզ համար ամենաթանկ արժեքները ինչի՞ց կսկեիք: Խնդրում եմ թվարկեք գոնե առաջին երեքը:
Ես կարող եմ թվարկել շատ ավելի շատ Հայրենիք, հույս, հավատ, սեր, ընտանիք և երախտագիտություն: 

18. Ձեր տեսած ամենավատ երազը:
Ես սովորություն չունեմ պատմել իմ երազների մասին, ես խոսում եմ միայն իմ երազանքներից: 

19. Որպես մարդ, և ոչ որպես քաղաքական գործիչ, ինչի՞ մասին եք երազում:
Ձեր հարցի պատասխանը բազմիցս հնչեցրել եմ: Ես երկու տարի է, ինչ խոսում եմ իմ երազանքի մասին, իմ երազած Հայաստանի մասին: 

20. narartsamal : Եվ հարց, որը կապ չունի քաղաքականության հետ: Սիրո՞ւմ եք արդյոք դիտել հին ֆիլմեր (30-80թթ.): Եվ հնարավո՞ր է արդյոք հետագայում Երևանում բացել մի կինոթատրոն, որտեղ հին ֆիլմերի սիրահարները կվայելեն կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները:
Սիրում եմ: Իհարկե, այդ ժամանակների ոչ բոլոր ֆիլմերն եմ հավանում, սակայն նման բազմաթիվ կինոնկարներ կան: Ինչ եվրաբերում է կինոթատրոնին, փնտրեք ներդրողներ, ինձ թվում էայս նախագիծը կարող է նրանց հետաքրքրել: 

21. Քաղաքական ու պատմական գործչի Ձեր իդեալը ո՞վ է:
Պատմության էջերում իրենց հետքը թողած յուրաքանչյուր քաղաքական ու պատմական գործչի կենսագրություն ուշագրավ է, նրանցից յուրաքանչյուրն անցել է ուրույն ճանապարհ, ապրել է որոշակի ժամանակահատվածում ու յուրաքանչյուրի կյանքն ու գործն ուսանելի են յուրովի: 

22. Артур Киракосян: Одним из лучших аналитиков и знатоков Азербайджана и вообще тюркского мира в Армении, на мой взгляд, является Левон-Мелик Шахназарян.Однако, насколько мне известно, он работает практически на одном энтузиазме. Почему государственные структуры не используют его знания и опыт?
Դժվար է այս հարցին պատասխանել, միգուցե նրանք գերադասում են աշխատել ոչ պետական կառույցներում: 

23. Արդյոք գիտե՞ք, որ Հայաստանում մեկ տոննա ցեմենտն արժե ավելի շատ, քան Եվրոպայում:
Արդյո՞ք: 

24. Պարոն Սարգսյան, ասացեք խնդրեմ ո՞րն է եղել Ձեր ամենասիրած առարկան դպրոցական տարիներին:
Պատմություն, գրականություն: 

25. Եվ 2-րդ հարցը.գիշերները հանգի՞ստ եք քնում:
Այո, ճիշտ է ոչ միշտ եմ կարողանում բավարար չափով քնել: 

26. 
dzknik@inbox.ru: ՁԵՐ ԿՅԱՆՔՈւՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՄԵՆԱՄԵԾ ՍԽԱԼԸ
Մարդը սխալական է, բայց ես չեմ հիշում մի սխալ, որը գործել եմ ու չեմ ուղղել: 

27. 
dzknik@inbox.ru: եթե ունենաք բանակցություն Լեվոն Տեր-Պետրոսյանի հետ` դա կլինի հեռուստաընկերությա՞մբ, ուղիղ եթերո՞վ:
Ուղիղ եթերով բանակցություններ չեն վարվում: Մինչև բանակցություններին անցնելը, պետք է սպասել, որ Տեր-Պետրոսյանը գիտակցի իր դիրքորոշման և վիրավորական հռետորաբանության անարդյունավետությունը: Միայն դրանից հետո կարելի է նրա հետ խոսել: 

28. Պարոն Սարգսյան, խնդրում եմ պատմեք, թե ի՞նչ եք օգտագործում, որ ձեռքերի վրա արյան հետքեր չերևան:
Ձեր հարցի ենթատեքստը պարզ է: Իմ ձեռքերին արյուն չկա, կա արյուն, որը տվել են իմ մարտական ընկերները մեր երկրի ազատության համար: Այդ արյունը միացել է մեր եռագույնի կարմիրին, որն ամեն օր իմ աչքի առաջ է: 

29. dabavog : Ապագայում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր եւ քաղաքացիների անմիջական կապը: Կունենա՞նք հնարավորություն պարբերաբար հարցեր տալու եւ լսելու անմիջական պատասխաններ:
Համոզված եմ, այո: Ինձ դուր եկավ այս նախաձեռնությունը և այս ձևաչափը մտադիր եմ դարձնել ավանդական: 

30. dabavog : Համաձա՞յն եք ՙԱրքունիկն է ստեղծում թագավորին՚ հայտնի արտահայտության հետ:
Ինձ թվում է, այո, բայց մյուս կողմից պետք է համաձայնել, որ արքան է ձևավորում արքունիքը: 

31. Լինելով հայոց լեզվի տարածման և հայեցի դաստիարակության ջատագով` ինձ մի շատ կարևոր հարց է հետաքրքրում. որպես ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի նախկին ուսանող` Դուք, ի վերջո, սովորեցի՞ք ճիշտ արտասանել ՙշտկել՚ բառը:
Շտկել, շտկել, շտկել, բավարարված ե՞ք: 

32.  vartanm : Ինչո՞ւ է աղմկում գետը:
Կրկին դիտեք այդ ֆիլմը: Միգուցե հասկանաք: 

33. I know you are not going to post my comment, but anyways I'm gonna ask a question. Do you have a slight idea how you and your "soulmate" (Robert) are going to pay for everything you have done to Armenians in Armenia?
Ես գիտեմ, որ իմ հարցը չեք դնելու, սակայն ամեն դեպքում հարցնեմ. որևէ գաղափար ունե՞ք, թե ինչպես եք դուք և ձեր հոգեեղբայրը (Ռոբերտ) պատասխանելու այն ամենի համար, ինչ արել եք Հայաստանի հայերին:
Մենք պատասխանելու բան չունենք, մենք ունենք հպարտանալու բաներ: 

34. Have you ever gone to a rehab?
Երբևէ թմրադեղերից բուժման գնացե՞լ եք:
Երբեք թմրադեղեր չեմ օգտագործել: 

35. mtahog : Գիտեմ, որ շախմատի սիրահար եք: Տեսական մի հարց՝ արդյո՞ք ցուգցվանգի մեջ կարելի է կատարել ճիշտ քայլ:
Տեսական հարցին տեսական պատասխան, ոչ: 

36. Do you think Sirusho will win Eurovision?
Արդյո՞ք Սիրուշոն կհաղթի Եվրատեսիլում:
Հուսով եմ կհաղթի: 

37. Are you sure your language & grammar skills are goo enough for bloging?
(Սխալներով գրված է) Համոզված եք, որ ձեր լեզվական ու քերականական կարողությունները բավարար են բլոգ պահելու համար:
Համոզված եմ, որ այո: Ձեր կարողությունների մասին դատողություններ չեմ անի: 

38. Почём опиум для народа?
Երբ գտնեք այդ հարցի պատասխանը, դիմեք ոստիկանություն: Ձեզ կօգնեն: 

39. Թվում է, թե մարտի մեկից հետո գոյություն ունի միայն մեկ ճանապարհ դեպի ազգային հաշտություն: Այն է՝ երդման արարողությունից հետո ձերբակալել Քոչարյանին եւ նշանակել նոր ընտրություններ 2009-ի գարնանը: Ձեր կարծիքը:
Ոչ, դուք սխալվում եք: 

40. Ինչպե՞ս եք վերաբերվում ՙՑեղակրոն՚ շարժմանը: Ո՞րն է հայրենասիրության և ազգայնամոլության միջև սահմանը:
Եթե մարդը սիրում է իր ազգը և չի թերագնահատում մյուս ժողովուրդներին, դա հայրենասիրությունն է, երբ այդ սահմանն անցած է, դա արդեն ազգայնամոլություն է: Կարդացեք Նժդեհ. ՙազգերն ապրում են իրենց համար, արարում` մարդկության՚. ցեղակրոնն այդ սկզբունքները պահպանում է: 

41. Garo: Im hartzen ayn e te tuk vontz garogh ek eskan babelonagan anpadasxaneli hartsumnerin lerjutyamp yev hajoxagi ludzumner gednelov pavararutyun dak amenkin?
Hayer garavarel mi metz tenjuk linelun, tsez maxtum em hamberutyanz aradutyun yev katch hajoxutyun.
Իմ հարցն այն է, թե դուք ինչպե՞ս եք կարողանալու այսքան բաբելոնական անպատասխանելի հարցերին լրջությամբ և հաջող լուծումներ գտնելով բավարարել բոլորին: Հայերին կառավարելը մեծ թնջուկ է լինելու, ձեզ մաղթում եմ համբերություն, արդարություն և հաջողություն:
Այո, հեշտ չի լինելու: Շարունակելու եմ աշխատել ավելի մեծ եռանդով, ավելի ինքնաքննադատական մոտեցմամբ: Շնորհակալություն մաղթանքների համար: 

42. Inchpes karogh es kez hamarel president yete joghovurd@ kez chi chanachum vorpes ir arajnord@.
Ինչպե՞ս կարող ես քեզ համարել նախագահ, եթե ժողովուրդը քեզ չի ճանաչում որպես իր առաջնորդ:
53% -ը համարում է: Եթե դա բավարար չէ ձեզ համար, ապա ուրիշներին բավարար է:
Subscribe

  • Արթուր Բաղդասարյանի հետ համագործակցության մասին

    Շատերին հետաքրքրում էր, թե ինչ սկզբունքների վրա է հիմնված մեր համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի հետ: Սովորաբար քաղաքական ուժը կամ քաղաքական…

  • Մարտի մեկի մասին

    Օրեր առաջ համացանցի օգտագործողների հետ կայացած իմ հարցուպատասխանի ընթացքում հնչած հիմնական հարցն այն էր, թե ի՞նչ է տեղի ունեցել մարտի մեկին, ո՞վքեր…

  • ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

    Իմ համացանցային հարցազրույցի ընթացքում ձեր բարձրացրած հարցերի մի մասը վերաբերվում է անցած նախագահական ընտրություններին, Հայաստանում ժողովրդավարության…

Comments for this post were disabled by the author