?

Log in

No account? Create an account
 
 
26 March 2008 @ 09:40 pm
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ  
Իմ համացանցային հարցազրույցի ընթացքում ձեր բարձրացրած հարցերի մի մասը վերաբերվում է անցած նախագահական ընտրություններին, Հայաստանում ժողովրդավարության ապագային և  հետընտրական զարգացումներին: Ձեզանից շատերն են հարցնում, թե ի՞նչ միջոցներով եմ կարողանալու վերականգնել հասարակական համերաշխությունը, թե ի՞նչ է արվելու խոսքի ազատության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Փորձեմ պատասխանել ձեր բարձրացրած հարցերին:
Ես համարում եմ, որ տարել եմ ազնիվ հաղթանակ: Այդ հաղթանակի հիմքերը մեկ օրում չէ, որ դրվել են: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում մենք ստացանք դիտորդների այնպիսի գնահատական, որ այլ երկրներում չէին սպասում: Միայն դրանից հետո էր, որ ես սկսեցի խոսել նախագահական ընտրությունների մասին։ Չի եղել մի հանդիպում, որ ես իմ կողմնակիցներին, իմ համակիրներին չխնդրեմ առավելագույնն անել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար։Նախագահական ընտրությունների արդյունքում մենք ստացանք միջազգային դիտորդների լավ գնահատականը։ Հարյուրավոր դիտորդներ կային, եւ նրանց եզրակացությունը միանշանակ է՝ Հայաստանում ընտրությունները հիմնականում համապատասխանել են երկրի ստանձնած պարտավորություններին, եւ այնտեղ չափազանց էական մի կետ էլ կա, որ պետական բարձր պաշտոնյաները շատ բան արեցին ընտրությունների լավ անցկացման համար։ Որ թերություններ եղել են, որեւէ մեկը չի ժխտում, որ թերություններ լինելու են նաեւ հաջորդ ընտրություններում, որեւէ մեկը չի կարող բացառել, որ թերություններ լինում են նաեւ այլ երկրներում, դա էլ չի կարելի բացառել։ Մենք ուղղակի պետք է կարողանանք ընտրությունից ընտրություն բարելավել նախ՝ ընտրական համակարգը, երկրորդ՝ հասարակության վստահությունն ընտրությունների նկատմամբ։
Վերջին շրջանում հաճախ է հնչում այն հարցադրումը, թե երբ ենք ապրելու ժողովրդավարական պետությունում, թե երբ է մեր քաղաքական համակարգը լիովին համապատասխանելու ժողովրդավարական չափանիշներին: Ես պիտի չհամաձայնեմ այս հարցադրման բովանդակության հետ: Ես չեմ համարում, որ մենք չունենք ժողովրդավարություն: Ժողովրդավարություն բառի բուն իմաստը ժողովրդի իշխանությունն է, իսկ դա իրականացնելու միակ ձևը ընտրություններն են: Մեր երկրում ընտրությունների անցկացման որակը հանգրվանից հանգրվան լավանում է, մենք, որպես պետություն, որպես հասարակություն կարողանում ենք ժողովրդավարական ընտրությունների ավանդույթը  մեզանում ամրապնդել, սակայն նաև պիտի հավաստենք, որ ժողովրդավարությունը չի ստեղծվում ոչ մի օրում, ոչ մի տարում, ոչ էլ տասը տարում, օրինակ ամերիկյան ժողովրդավարության կայացումը հարյուրամյակներ է պահանջել: Եթե հիշենք պատմությունը, ապա կտեսնենք, որ քաղաքացիական ազատությունների ու ժողովրդավարական զարգացումների առաջընթացը թվագրվում է վերջին մի քանի տասնամյակներով, այսինքն՝ ժողովրավարությունն այնպիսի հասկացություն է, որն անընդհատ զարգացում ու ամրապնդում է պահանջում, դա շարունակական գործընթաց է, որովհետև մշտապես քաղաքացիական ազատությունների պահանջվող ծավալն աճում է: Ես համոզված եմ, սակայն, որ մենք ճիշտ ուղու վրա ենք:
Արդյո՞ք բռնի ուժով իշխանությունը գրավելու փորձ անելը ժողովրդավարության նշան է, արդյո՞ք փոքրամասնության իշխանությունը ժողովրդավարություն է,  արդյո՞ք ժողովրդավարությունը տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ է ենթադրում: Ոչ, ժողովրդավարությունը չի լինում հայկական, վրացական, ամերիկյան կամ այլ տեսակի: Ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է: Այն կամ գործում է, կամ մատնված է անգործության, մենք խնդիր ունենք, որ այդ համակարգի բնականոն կենսագործունեությունը հնարավոր չլինի որևէ կերպ խաթարել: Դրա համար պիտի ավելի կարևոր խնդրի լուծմանը ձեռնամուխ լինենք: Պիտի վերաստեղծենք հասարակական համերաշխության մթնոլորտը:
Այստեղ ես երկու հիմնական քայլ եմ կարևորում, քայլեր, որոնք ես անպայման անելու եմ: Առաջինը երկխոսությունն է: Ես երկխոսության ձեռք եմ մեկնել բոլորին և բաց ու անկեղծ խոսակցության համար ստեղծված կամուրջները չեմ այրել: Իմ առաջարկը դեռ ուժի մեջ է: Երկրորդն իմ աշխատանքն է: Ես խոստացել եմ, որ լինելու եմ ոչ միայն իմ աջակիցների, այլ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու նախագահը, նաև այն մարդկանց նախագահը, ովքեր ինձ չեն աջակցել ու այսօր այս բառերը կարդալիս կարող են անվստահության ու տարակուսանքի պահեր ունենալ: Իսկ նոր կառավարության մասին բոլոր հարցերին, ես խոստացել եմ պատասխանել կառավարության ձևավորումից հետո՝ նույն ձևաչափով:
Իմ ելույթների ժամանակ ես ասել եմ, որ պաշտպանելու եմ մարդու ու քաղաքացու բոլոր հիմնարար իրավունքները, սակայն այդ իրավունքների պաշտպանությունը չի լինելու ի հաշիվ այլ իրավունքների, չի լինելու ի հաշիվ օրինականության ու արդարության: Եթե այսօր բարձրացվում է այն հարցը, թե երբ է մեր երկրում լինելու օրենքի գերակայությունը, երբ է օրենքը բոլորի համար հավասար լինելու, ասեմ, որ օրենքը բոլորի համար հավասար է, մենք, մեր հասարակությունը, մեզանից յուրաքանչյուրը պիտի ընդունի այդ գիտակցումը: Եթե մինչև այսօր թերացումներ եղել են, եթե այսօր թերացումներ կան, մենք դրանք շտկելու ենք` մեզ հայտնի ու համաշխարհային փորձով ապացուցված մեթոդներով: Այդ ամենը լինելու է տեսանելի ու թափանցիկ, ընդհանրապես մեր պետության կառավարման համակարգն է այդպիսին դառնալու հասարակության համար: Համոզված եմ, որ մոտ ժամանակներս, դուք ձեր բարձրացրած հարցերի լուծումները կտեսնեք ոչ միայն կենդանի մատյանում, այլև մեր իրականությունում, ձեր ամենօրյա կյանքում:

Այս պատասխանին վերաբերող հարցերը տե'ս comment-ներում:
 
 
 
serzhsargsyanserzhsargsyan on March 26th, 2008 05:47 pm (UTC)
1.pigh: Будете ли Вы сотрудничать с Вазгеном Манукяном и в каком формате
2.Կարեն: Ինչու չեք ապահովում օրենքի հավասար կիրառումը բոլորի հանդեպ - սա ամենանվաստացնող հանգամանքն է վոր առաջացնում է առկա ատելությունն ու անվստահությունը պետւթյան հանդեպ?
3.In general, if people are satisfied with president no matter how hard few people try to instigate hatred towards the president or the government, they will not go out and protest in such large numbers. Therefore, I do not believe that the protests were the result of a few who were planning a revolution or any explanations of these sort. Moreover, many people I personally know voted for Levon not because they wanted him but because they didn't want you. Now the questions are; will you or have you put together experts who will work on trying to understand exactly which policies or aspects of the current government has been unacceptable to the enormous crowed that was protesting the elections? Will you be ready to alter the current system of the government if the report of the experts demands such alterations? Will you work closely with ombudsman and at least partially satisfy the demands made in his report? Finally, will you try to break the clan structure of the political system currently in use in Armenia?
4.Who will be the next foreign Minster of Armenia? (I would suggest Amb. Ara Papian ;-))
5.Аванесян М.Р. (Магнитогорск, РФ): Что необходимо сделать для предотвращения попыток подрыва государственных устоев под разными предлогами без ущерба для демократии?
6.hayduk: Многие из нас считают наличие конструктивной оппозиции в Армении необходимым условием динамичного процветания страны. Надеюсь, так считаете и Вы. События предшествующие и последовавшие за известными событиями 1-го марта 2008 года, отвлекли часть здоровых, оппозиционных властям сил, которые в силу самых разных причин встали на сторону мятежников. В условиях конфликта в гражданском обществе Армении, которому был нанесён ощутимый урон мятежниками возглавляемых экс-президентом страны Левоном Тер-Петросяном, как Вы намерены строить дальнейшее сотрудничество со здоровыми силами конструктивной оппозиции
сегодняшним властям Армении ?
7.ursula_la: и последний вопрос: видите ли вы Вазгена Манукяна в составе Вашей команды ?
8.Господин Саркисян, знаю, что это сделать обеим сторонам будет трудно, но все же ради будущего любимой всеми нами страны и преодоления раскола, возможен ли нормальный диалог, консенсус между вами и лидерами оппозиции в лице Левона Тер-Петросяна, Степана Демирчяна, Раффи Оганисяна и других?
9.Հովհաննես Վարդանյան (http://openid.aol.com/hvji2004) Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ինչպե՞ս եք պատրաստվում բարելավել պետական մարմինների աշխատանքը։
10. Երեկվանից Միացյալ Նահանգներում հասարակությունն ու ԶԼՄ-ները, քաղաքական գործիչնորն ու պաշտոնյաները քննարկում են Նյու Յորքի քաղաքապետի` մարմնավաճառի հետ կապված սկանդալը: Ես չէ, որ Ձեզ պետք է ասեմ, որ մեր քաղաքական գործիչները բարոյական կերպարով չեն փայլում: Նույնիսկ նախագահի թեկնածուներից մեկը, լինելով արդեն թեկնածու, չէր կարողանում զսպել իրեն, ու ի ցույց բոլորի, հարբած, սիրուհու հետ ժամանակ էր անցկացնում: Այս թեմաները մեզ մոտ տաբու են, բայց երևույթները չեն քննադատվում: Քանի որ քաղաքական էլիտայի մեծ մասը զեխ, շվայտ, անբարո կյանքով է ապրում: Նյու Յորքի քաղաքապետի այդ մեկ արարքը արդեն հիմք է հանդիսանում նրա հրաժարականի համար: Մեր երկրում, անգամ կաշառակերության մեջ թաթախված նախարարների մասին բացահայտումները, լրատվամիջոցներում տպագրված հետաքննական նյութերը հիմք չեն հանդիսանում թեկուզ հետաքննություն անցկացնելու, ուր մնաց` հրաժարականի պատճառ դառնալուն:
Կարող եք ասել, երբ մեր երկրում, հանցանք գործած յուրաքանչյուր ոք, անկախ պաշտոնից, դիրքից, ունեցվածքից, հավասարապես պատասխան կտա օրենքի առջև:
serzhsargsyanserzhsargsyan on March 26th, 2008 05:48 pm (UTC)
11.Paron Sargsyan, Im ev dzer gitakcakan kianqi mec masn ancel e Sovetakan miutiunum.
Aisorva Haiastanum, ais "azatutiunneri blokadai" paimannerum, inchpes naev aisorva KGB-i u ishxanutiunneri gorcelakerpum, yes hstakoren zgum em Soveti nerkautiuny.
Menq paiqarel enq Soveti aratneric dzerbazatvelu hamar. Baic aisor yes indz zgum em krkin SOVETUM, baic , aistex ershiky kam macuny kopekner chen, hakaraky, amenoria tankacumner en, isk Soveti anazatutiunnery - xndrem - parurel u sahmanapakel en mez.
Yerb eq veracnelu Sovetakan Haiastani aratavor erevutiunery. Duq indnerd cheq zgum, vor erkiry het eq veradardzrel Sovetakan brnakal vichaki.
12.d_grig: Считаете ли Вы, что Конституция, законы, кодексы и нормативные акты Республики Армения действуют и применяются одинаково по отношению ко всем гражданам и юридическим лицам РА? (разумеется без учета случаев, когда "особенное отношение" предусмотрено законом). Объективны ли армянские суды, правоохранительные органы, таможенные и налоговые службы?
13.mi parz ban. chka zargacac erkir vortex orenq chka, chka erkir vortex ka orenq u vory zargacac chi. Hetevutyun erkiry kzargana ayn ev miayn ayn depqum ete erkrum lini orenq!
vorpes arden yntrvac naxagahi talis em harc! erb mer erkrum kishxi orenqy?