?

Log in

No account? Create an account
 
 
26 March 2008 @ 10:24 pm
Մարտի մեկի մասին  

Օրեր առաջ համացանցի օգտագործողների հետ կայացած իմ հարցուպատասխանի ընթացքում հնչած հիմնական հարցն այն էր, թե ի՞նչ է տեղի ունեցել մարտի մեկին, ո՞վքեր են պատասխանատու այդ իրադարձությունների համար, ինչպե՞ս ենք տեղի ունեցածի հետևանքները, ի՞նչ ենք անելու, որ նման բաներ այլևս չկրկնվեն: Հեռուստատեսությամբ հեռարձակված հարցուպատասխանի ժամանակ պատասխանեցի բարձրացված հարցերի ճնշող մեծամասնությանը, սակայն որ ևս մեկ անդրադարձն այս խնդրին բնավ ավելորդ չէ:
Փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվեցին հերթական նախագահական ընտրությունները: Մենք կարողացանք ամրապնդել ժողովրդավարության ավանդույթները, կարողացանք, որպես կայացող ժողովրդավարություն, կրկին լավ ընտրություններ կազմակերպել: Սովորական պայմաններում այսպիսի ընտրություններից, քաղաքական համագործակցության, համաձայնության ձեւաչափ գտնելուց հետո կարող էր տոն լինել, սակայն հետընտրական գործընթացներն, անշուշտ, հարված հասցրին ոչ միայն ընտրություններին, այլ մեր ողջ ժողովրդին, մեր պետությանը, բոլորի տրամադրությանը: Բնականոն պայմաններում ես պիտի ուրախ լինեի, սակայն հիմա ուրախ չեմ: Ես դառնացած եմ, որ իրադարձություններն ընթացան մի մարդու ծրագրած սցենարով, ընթացան այնպես, որի արդյունքում մենք չկարողացանք խուսափել կորուստներից: Կարծում եմ՝ կազմակերպիչներն ուղղակի խուճապի մատնվեցին, երբ տեսան, որ մնացած թեկնածուներն ընդունեցին համագործակցության իմ առաջարկությունը, եւ օգտագործեցին այս առիթը։ Խոստանում եմ, որ իրադարձությունների հետ կապված բոլոր նյութերը հետագայում դառնալու են հանրության սեփականությունը: Բոլորը կտեսնեն, թե ովքեր ինչ ցուցումներ են տալիս։ Եթե նույնիսկ դա քրեորեն պատժելի արարք չէ, համենայնդեպս՝ բարոյականության որեւէ նորմ չի պարունակում իր մեջ։
Մենք չկարողացանք կանխել աղետը, չկարողացանք, ուրեմն՝ պատասխանատու ենք, ուրեմն յուրաքանչյուրս մեղավորության իր բաժինն ունի, բայց այսօր մեղքի աստիճանի մասին չէ, որ պետք է մտածենք, այլ՝ թե ինչպես վերացնենք այս ողբերգության հետեւանքները:
Ինչու՞ այդ ողբերգությունը տեղի ունեցավ: Միգուցե՞ մենք գերագնահատեցինք մեր քաղաքական հակառակորդներից մեկի պատասխանատվության զգացումը, միգուցե՞ գերագնահատեցինք այն, որ նախկինում նախագահի պաշտոնում պաշտոնավարած մարդը երբեք երկիրը չի տանի ցնցումների ու անկայունության: Սակայն մենք գործ ունեինք ոչ թե պետական գործչի, այլ մարդու հետ, ով անձնական ամբիցիաները գերադասում էր մեր պետության, մեր հայրենիքի շահերից:
Իմ դառնությունը, սակայն ոչ թե թևաթափ լինելու և միայն վշտանալու հոգեվիճակ է, այլ քրտնաջան աշխատելու, մեր հայրենիքը զարգացնելու, մեր իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահությունը վերստեղծելու, վերականգնելու մարտահրավեր: Դրան հասնելու ամենակարճ ճանապարհը, իմ կարծիքով մեր լավ աշխատանքն է: Մեր առաջին սկզբունքային քայլերից հետո ժողովուրդը համոզվի, որ ճիշտ ընտրություն է կատարել:
Եթե վերականգնենք դեպքերի ժամանակագրությունը, ապա հարկադրված ենք փաստել, որ կար երկու ելք. ոչինչ չանել ու տեսնել, թե ինչպես են մի խումբ մարդիկ փորձում զրոյացնել ժողովրդի կամաարտահայտությունը կամ պաշտպանել ժողովրդավարության նվաճումները: Սպասել նոր մարդկային զոհերի, թալանի ու ավազակությունների կամ պաշտպանել մարդկանց ամենահիմնական իրավունքը` կյանքի իրավունքը: Այդ ամենից հետո միայն, նախագահն իր լիազորությունների շրջանակում և օրենքով սահմանված կարգով միայն Երևան քաղաքում մտցրեց արտակարգ դրություն: Հաջողվեց խուսափել նոր զոհերից ու անկայունությունից: 
Եկեք ազնիվ լինենք. զենքով իշխանություն վերցնելը ցանկացած երկրի իրավունք միանշանակ մեկնաբանում է, որպես պետական հեղաշրջման փորձ: Ժողովրդավարության հաղթանակի միջոցներն այլ են:
Դեպքերի ժամանակագրությունը ու հետագայում տեղի ունեցածի վերլուծությունը փաստում է. նստացույցի մասնակիցներին կամ ցուցարարներին ցրելու հրաման կամ որոշում չի եղել։ Այն, ինչ հայտարարում է ոստիկանությունը, այն, ինչ կհայտարարի դատախազը, ինչ կպարզվի քրեական գործի արդյունքում, բոլորիս համար պետք է հստակ լինի, որեւէ ցանկություն չունենք ինչ-որ բան թաքցնելու։ Մինչ այս պահը ես վստահ եմ, որ ոստիկանությունը գնացել է ոչ թե ցրելու, այլ ստուգելու զենք-զինամթերքի առկայությունը։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ ոստիկանությանը չհաջողվեց հայտնաբերել ավելի շատ զենք ու զինամթերք։ Ես ոչ միայն հավատում եմ, այլ նաեւ ցավում եմ, որովհետեւ եթե այդ զենք-զինամթերքի հիմնական մասը հայտնաբերվեր, գուցե արդեն երեկոյան եւ գիշերվա ընթացքում ավելի քիչ զենք օգտագործվեր զանգվածային անկարգությունների ժամանակ։
Եթե ոստիկանությունը գնար ցրելու, ապա պարտավոր էր միջոցառումների ողջ շղթա նախատեսել։ Ոստիկանությունն անպայման պետք է մտածեր, որ կան ակտիվիստներ, կան մարդիկ, ովքեր այդ բանը կարող են այլ տեղ կատարել։ Այսինքն՝ ձերբակալություններ չեղան, եւ ընդհանրապես՝ դեպքերին անպատրաստ լինելը բերեց նրան, որ տասնյակ ոստիկաններ վիրավորվեցին։ Եթե ոստիկանությունը գնում էր ցրելու, ապա ինչո՞ւ առանց զենքի, ինչո՞ւ առանց հատուկ հանդերձանքի, սաղավարտի, վահանի, ռետինե մահակների։
Իշխանությունները շատ բան են արել, եթե չասեմ՝ ամեն ինչ, այդ բախումներից խուսափելու համար, եւ իրականությանը չի համապատասխանում այն փաստը, որ հանրահավաքի համար առաջարկվել է միայն «Հանրապետական» մարզադաշտի մերձակայքը կամ կայարանամերձ հրապարակը։ Դուք պետք է տեսած լինեիք վավերագրական կադրեր առ այն, որ ոստիկանությունը ցուցարարներին առաջարկեց գնալ եւ հանրահավաքը շարունակել Մատենադարանի մերձակա հրապարակում, բայց ոստիկանության առաջարկությունը մնաց օդում կախված, որովհետեւ մի մասը համաձայնեց, մյուս մասը՝ ոչ, որովհետեւ արդեն կար Լեւոն Տեր-Պետրոսյանի խիստ ցուցումը՝ ամրապնդվել այդտեղ, դեսպանատան աչքի առաջ։ Հասկանո՞ւմ եք՝ ամրապնդվել, ոչ թե մնալ այդտեղ, շարունակել ցույցը, այլ՝ ամրապնդվել։ Հենց այդ ցուցումից հետո էր, որ շուռ տրվեցին տրոլեյբուսներ, ավտոբուսներ եւ այսպես ասած՝ բարիկադներ կառուցեցին, եւ ոստիկանության կոչը՝ չդիմել անօրինական գործողությունների, մարդկանց գույքն ապօրինի չբռնագրավել, պետական գույքը չփչացնել եւ ընդհանրապես՝ զերծ մնալ անօրինական գործողություններից, որեւէ արձագանք չգտավ։ Հակառակը՝ այդ բոլոր կոչերը, առաջարկությունները որոշ մարդկանց կողմից ընկալվեց թուլության նշան եւ սկսեցին ծեծել ոստիկաններին։ Դուք տեսել եք վավերագրական կադրեր, թե ինչպես 40-50 հոգով ծեծելով փորձում են սպանել ոստիկանի, երեւի տեսել եք, որ ընդդիմադիր պատգամավորներից մեկը դանակահարվել է միայն այն պատճառով, որ ցանկանում էր պաշտպանել անզեն ոստիկանին։ Այսինքն` ոստիկանությունն ի՞նչ, պիտի թողներ հեռանա՞ր այդ վայրից։
Հարկ է անդրադառնալ շրջանառվող որոշ տեղեկությունների, որոնք տարածվում են միայն իրավիճակը սրելու նպատակով: Ես հայտարարում եմ, որ հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար հրազեն չի գործադրվել։ Ես այն մարդկանց, ովքեր թալանում էին խանութները, մասսայական անկարգություններ էին անում, տարբերակում եմ հանրահավաքի մասնակիցներից, ընդ որում՝ այդ մարդկանց մի մասի մոտ նաեւ զենք կար. խոսքը ցուցարարների մասին չի։
Մենք մեծ կորուստ ենք ունեցել 8 հոգի է զոհվել՝ 7 քաղաքացիական անձ եւ մեկ սպա: Տուժել են հարյուրավոր քաղաքացիներ: Երբ այցելում էի տուժածներին հիվանդանոցում ցավի եւ դառնության զգացողություն ունեի մի պարզ պատճառով, որովհետեւ նրանք տարբեր մարդիկ էին։ Այդ մարդիկ դժվար թե ընդհանուր հետաքրքրություններ ունենային. ե՛ւ մասնագիտությամբ էին տարբեր, ե՛ւ կազմվածքով, ե՛ւ, անմիջապես երեւաց, որ բնավորությամբ են տարբեր։ Կարծում եմ՝ նրանց հետ շփումն ինձ համար օգտակար էր։ Ես նաեւ կարողացա խոսել այն մարդկանց հետ, ովքեր տուժել են ե՛ւ կազմակերպիչների ջանքերի, ե՛ւ մեր՝ անկարգությունները կանխել չկարողանալու պատճառով։
Տեղի է ունեցել մարդկային ողբերգություն, մենք ունեցել ենք անդառնալի կորուտ, ու ես իմ ցավակցությունը հայտնել եմ: Առաջիններից մեկը ես էի, որ ցավակցություն հայտնեցի ե՛ւ մեր ժողովրդին, և զոհվածների ընտանիքներին, ընդհանրապես՝ բոլոր նրանց, ովքեր տուժել էին ֆիզիկապես եւ բարոյապես։ Այդ տեքստը բազմիցս ընթերցվել է էկրանից, տեղադրված էր եւ վստահ եմ՝ հիմա էլ տեղադրված է մեր համացանցային կայքում: Իհարկե՝ հիմա էլ եմ ցավակցում: Ինչ վերաբերվում է սուգ հայտարարելուն, սովորաբար սուգ հայտարարում են այն դեպքերում, երբ հասարակությունը միանշանակ գնահատական է տալիս տեղի ունեցածին, երբ տեղի ունեցածը որևէ շահարկման հնարավորություն չի թողնում: Այս դեպքում գործ ունենք այլ իրավիճակի հետ, հասարակության մի մասը չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, մենք դեռ փորձում ենք պարզել իրականությունը, ընթանում է քննություն: Սա, իհարկե, չի նվազեցնում ողբերգության չափը, որի համար անկեղծորեն ցավում ենք: ։
Վերջում ցանկանում եմ հավատացնել, որ քրեական գործի շրջանակում քննվելու են բոլոր փաստերը։ Ինչ վերաբերում է իմ գործողություններին՝ դրանք լինելու են համարժեք, որեւէ անմեղ մարդ չպետք է պատասխանատվության ենթարկվի և բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ:

Այս պատասխանին վերաբերող հարցերը տե'ս comment-ներում:
Հարցրերի մի մասին ես արդեն պատասխանել եմ իմ հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում: Կարող եք տեսնել սղագրության ամբողջական տեքստը այս բլոգում: Բլոգում տեղադրված է նաև հարցազրույցի հեռուստատեսային տարբերակը: Հարցերի մի փոքր մասն ուղղակի դարձել է ժամանակավրեպ:

 
 
 
serzhsargsyanserzhsargsyan on March 26th, 2008 06:49 pm (UTC)
1.andranikpasha: -Այսօր Դուք պատրա՞ստ եք ցավակցություն հայտնել մարտյան դեպքերի արդյունքում զոհված մեր հայրենակիցների հարազատներին: Գտնու՞մ եք արդյոք, որ իշխանություննեևը պիտի ամեն ջանք գործադրեն զինված ուժերի կողմից քաղաքացիների նմանատիպ սպանությունները հետայսու բացառելու համար, թե՞ նման գործելակերպը որոշ հանգամանքներում թույլատրելի եք համարում:
2.armenish : Խնդրում եմ դիտել հետևյալ տեսաֆիլմը, որտեղ ներկայացված են, որոշ դրվագներ մարտի մեկյան դեպքերից (http://www.dailymotion.com/cluster/politics/video/x4nm7h_armenia-elections-shootings-march-1_politics):
Խնդրում եմ պարզաբանեք, թե ովքեր են կրակողները, ում վրա են նրանք կրակում, ում հրամանով կրակ բացվել և ինչու է ՀՀ դատախազության մամուլի խոսնակը ակնհայտորեն սուտ խոսում? Այդյոք Սոնա Տռուզյանը և այլ անձինք, ովքեր ապատեղեկատվություն են տարածում ու հայտարարում, որ մարդկանց վրա կրակ չի բացվել, պատասխանատվության կենթարկվեն?
3.hreg: Ձեր կարծիքով ինչի՞ հետևանք էր մարտի 1–ը և ի՞նչ հետևություններ եք արել Ձեր համար այդ իրադարձություններից։
4.Кого Вы вините в произошедшей 1-го марта трагедии?
5.Намерены Вы продлить объявленное ЧП на 5 лет?
6.Когда считаете возможным разрешить родственникам погибших 1 марта забрать тела из моргов г. Еревана?
7.arsens: Не считаете ли Вы, что должен был быть объявлен траур, в свете событий 1ого марта?
8.Խաղաղ ցուցարարների, այսինքն, ձեր սեփական (եթե իսկապես այն ձերն ժողովուրդն է, ինչին ես իսկապես լրջորեն կասկածում եմ)ժողովրդի վրա կրակելուց եւ անմեղ մարդկանց սպանելուց հետո, ինչպե՞ս եք ղեկավարելու Հայաստանը, եւ չե՞ք կարծում, որ ժամանակն է վերջապես խարակիրի անելու:
9.xiaolun (Татьяна Синенко): Почему не были предприняты меры о предотвращении кровопролитий?
10.xiaolun (Татьяна Синенко): И, если меры были приняты, почему они оказались не эффективными?
11.xiaolun (Татьяна Синенко): Кто на Ваш взгляд несет ответственность за смерть людей - как военных, так и гражданских лиц?
12.Лена : Исключаете ли вы вероятность введения военного положения до вашей инаугурации?
serzhsargsyanserzhsargsyan on March 26th, 2008 06:52 pm (UTC)
13.rekdudushkibor: Քոչարյանի իշխանության ավարտը շատ տրամաբանական էր. նրա “հեռանալը” զուգորդվեց արյամբ: Սակայն մարտի 1-ի դեպքերը, եթե իշխանություն ստանձնելու տեսանկյունից նայենք, շատ մեծ վնաս հասցրեցին առաջին հերթին Ձեզ: Եթե դուք, մինչ մարտի 1-ը, ավելի ամուր դիրքեր ունեիք, ապա հիմա, որքան էլ Ձեր իշխանության ներքո գտնվող լրատվամիջողները համոզեն, միևնույն է. փաստ է, որ Ձեր նախագահության նախերգանքը Ձեր քույրերի ու եղբայրների արդյունն էր, հասարակության մի մեծ զանգվածի նկատմամբ ի սկզբանե արհամարանքը: Ի?նչ եք անելու դուք, ինչպե?ս եք կարողանալու ղեկավարել այսքան բևեռացած հասարակությունում: Ի?նչ հստակ քայլեր եք ձեռնարկելու: Թե? դուք կարծում եք, որ ամեն ինչ անցյալում է, ու մնում է միայն գոհացնել այն զանգվածին, ով Ձեզ է պաշտպանում:
14.Вы лично и Роберт Кочарян готовы ответить за тех, кто погиб за свое право голоса 01.03.2008? Понимаете-ли Вы, что пытались уничтожить не вами, а кровью и жизнью народа отвоевыванные в 88 году права и идеалы?
15.Normal ek hamarum ain past@ vor voch mi tsavaktsakan xosk chhntchets haykakan herustatesutiamb ev voch vok HH karavatutiunits chtsavaktsets marti meki zoheri harazatnerin. Verji vorjo zohern el hayer ein ev voch turk.
16.Гражданка Армении: Почему так и не был обьявлен траур по погибшим 1 марта?
17.sug_mourming: Khndrum em pataskhaneq inchu chhaitararvec sug - dzer quireri u exbaineri mahvan kapakcutiamb.
18.Ete duq lineiq Robert Qochariani poxaren marti mekin voroshum yndunoghy, duq kkazmakerpeiq nman operacia azatutian hraparakum ev erekoian ?
19.Не считаете ли вы, что даже если события 1 марта подстрекались оппозицией(я этому не верю), все равно за кровь умерших должно отвечать государство. Хотя бы должны были уйти в отставку несколько высших полицейских чинов, не считаете так?
20.Ում հրամանով է ցրվել Ազատության հրապարակի նստացույցը փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը: Երբ է արձակվել այդ հրամանը?
21.Եթե փաստերով ապացուցվի, որ ցուցարարների նկատմամբ մահացու հրազեն է կիրառվել, Ձեր կարծիքով ինչ պատասխանատվության պիտի կրեն հրազեն կիրառելու հրահանգ տվողները և այդ հրահանգը իրականացնողները?
22.Դուք այցելել եք զոհված քաղաքացիների ընտանիքներին?
23.Ինչու Հայաստանում սգո օր չհայտարարվեց?
24.Ձեր կարծիքով, կարելի է բանակը օգտագործել քաղաքականության մեջ?
serzhsargsyanserzhsargsyan on March 26th, 2008 06:53 pm (UTC)
25.Ինչպես պատահեց, որ բանակը Երևանում էր արդեն ամենաուշը ժամը 5-ին, մինչդեռ արտակարգ դրություն հայտարարվեց 10:30-ին մոտ
26.Ինչո՞ւ մարտի երկուսին արված պաշտոնական հայտարարությունը, ըստ որի քաղաքացիական զոհերը մահացել էին հրազենային վնասվածքներից, մարտի հինգին փոխարինվեց Գլխավոր դատախազության պաշտոնական հայտարարությամբ, որով բոլոր զոհերը ստացել էին բեկորային վնասվածքներ, իսկ ոստիկանների կողմից հրազեն չի օգտագործվել։
27.Ինչո՞ւ մարտի մեկին Ոստիկանության հայտարարությունը, որով իրավապահ մարմինների առավոտյան գործողությունների հիմնական նպատակ էր նշվում հանրահավաքի եւ նրա շրջակայքի խուզարկությունը, մարտի հինգին Ռ.Քոչարյանի կողմից վերաձեւակերպվեց որպես սոսկ վրանները հավաքելու պահանջ։
28.Ինչո՞ւ մարտի երկուսին Ոստիկանության կողմից հեռուստաընկերություններին տրամադրված օպերատիվ նկարահանումները չէին պարունակում կադրեր Պարոնյան, Պռոշյան եւ Լեո փողոցներում, ինչպես նաեւ Մաշտոցի շուկայի շրջակայքում կատարված իրադարձությունների վերաբերյալ /հատկապես եթե Ոստիկանության տվյալների համաձայն ցուցարարները հարձակվել եւ թալանել էր նաեւ Պռոշյան-Լեո խաչմերուկի վրա գտնվող «Ութ» սուպերմարկետը/։
29.Ինչպե՞ս է բացատրվում թալանված խանութների ընտրությունը /տարածքում գտնվող 25-30 խանութներից թալանվել են միայն վեցը, ընդ որում անվնաս են մնացել այնպիսի խանութներ, որոնք ակնհայտորեն մեծ գայթակղություն պետք է ներկայացնեին ենթադրյալ կողոպտիչների համար՝ համակարգչային, աուդիտեխնիկայի խանութներ, գրավատուն եւ այլն/։
30.Որտե՞ղ են մահացել պաշտոնական տվյալներով թվով յոթ քաղաքացիական զոհերը։
31.Ajnpisi tpavorutjun e stextsvum, vor marti 1-2 iradarcutjunnerum "xarnvats en" ashxarhi, hatkapes AMN-i, vorosh ujer. Inch npatak en hetapndum nranq, paraktelov hajerin? Inch e nranc hamar nshanakum poqrik mi erkir? Ev inchu e paron Ter-Petrosyan@ ajdqan hajax dimum arevmutqin, arevmtjan mamulin? Ognutjan aknkaliqov? Arevmutqn e, vor piti kargavori u stabilacni vijak@ Hajastanum? Verj@ verjo asenq mer ktruk xosq@ arevmutqin.
32.Edkan mardu aryan takits vonts es du durs galu?
33.littus: Արդյոք հնարավոր է արտակարգ իրավիճակի երկարաձգում: Կկիրառվի արդյոք պարետային ժամ անհրաժեշտության դեպքում:
34.Старт Вашего правления ознаменовался многочисленными арестами представителей не проправительственных сил, закрытием исключительно оппозиционных информационных порталов и газет под прикрытием ЧП. Фактически вы начали свое правление с шагов далеких от демократии, как образом вы намерены реабилитировать себя в глазах общества?
35.narjan: Ընդդիմության կողմից շրջանառության մեջ է դրվել մարտիմեկյան իրադարձությունների մի տեսանյութ, որում մասնավորապես երեւում է՝ ինչպես են իրավապահ մարմինների դիմակավոր ներկայացուցիչներ կրակում ցուցարարների վրա: Եթե չեք տեսել այդ տեսանյութը խնդրում եմ ծանոթանալ նրա հետ հետեւյալ ինտերնետային հասցեով http://www.dailymotion.com/video/x4nfnu_march-1-2008-shootings_politics Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը եւ այն, որ իշխանական կառույցների ներկայացուցիչներ բազմիցս հերքել են իրավապահների կողմից հրազենի կիրառումը: Կլինի արդյո՞ք իրավապահ մարմինների գործողությունների օրինականության մեջ հետաքննություն:
36.narjan: Պարոն Սարգսյան, ի՞նչ է պաշտպանում զորքը Ազատության հրապարակում եւ Մատենադարանին կից տարածքում:
serzhsargsyanserzhsargsyan on March 26th, 2008 06:53 pm (UTC)
37.narjan: Մատի մեկի գիշերը զոհվեց 8 հայորդի: Ի՞նչու չի հայտարարվել սուգ:
38.gkxavor dataxazy H1-ov haytararets vor iravapah marmineri koghmits hrazen chi ogtagortsvel ardyog sa sut er? Ete sut e apa xndrum em dzez mijotsner dzernarkel Glxavor dataxazi dem.
39.ինչու ձեր կառավարությունը հրաման տվեց սպանել սեփական քաղաքացիների՞ն,
40.Պետրոսյան Միքայել : 117 վիրավոր զինծառայողնեի և մի քանի զոհերի թիվը վկայում է ոստիկանության ղեկավարության ոչ արհեստավարժ լինելու մասին: Կպատժվեն արդյոք ոստիկանության մեղավոր ղեկավարները:
41.aregjan: Վերջերս ինտերնետում հայտնվել են տեսահոլովակներ, որոնք ցույց են տալիս օրինապահ մարմինների կողմից ցուցարարների դեմ ավտոմատիկ զենքի կիրառման օրինակներ, ընդ որում ակնհայտորեն մարտական "տրասյոր"տեսակի փամփուշտներով: Սա հակասում է դատախազության այն հայտարարությանը որի պնդմամբ օրինապահ մարմիները երբեք չեն կիրառել հրազեն ցուցարարների ուղությամբ: Ինչպե՞ս եք դուք վերաբերվում այս փաստին, և արդյո՞ք սա հիմք չէ օրինապահ մարմինների որոշ անդամների դեմ քրեական հետաքննություն հարուցելու համար:
42.Հայկ: Նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հետադարձ կարգով վերլուծելով հատկապես փետրվարի 20-ից մարտի 1-ը ժամանակահատվածը եւ հիմք ընդունելով դատախազության՝ զանգվածային անկարգությունների եւ իշխանության անօրինական զավթման փորձի նախապես կազմակերպված լինելու պաշտոնական վարկածը, համաձա՞յն եք, որ տեղի է ունեցածը նաեւ ՀՀ հասարակական ու սահմանադրական կարգը պաշտպանող լիազոր մարմինների՝ Ոստիկանության եւ ԱԱԾ թերի աշխատանքի արդյունք է: Եթե համաձայն եք, պատրա՞ստ եք ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո անհրաժեշտ կադրային եւ կարգապահական «հետեւություններ» կատարել վերոհիշյալ մարմինների ղեկավարության եւ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների նկատմամբ, որպեսզի իրենց գործընկերներն ու ամբողջ պետական ապարատն ապագայում շատ ավելի զգոն, պարտաճանաչ եւ անթերի իրականացնեն պետության կողմից նրանց վրա դրված պատասխանատու առաքելությունը:
43.There is a clear evidence, a video available via youtube, that shows soldiers shooting horizontally. As you well know, the official report of the police was that no such incidents happened. Will you try to investigate the footage and take appropriate actions to punish those shooting at people? Will you demand the resignation of those who have assuredly claimed that such incidents never happened?
44.There is a report made by many news agencies that a police car was driven into a crowed of peaceful people. There are also many photos of this incident available at various sites about which you most definitely know. This incident wasn't included in the police report which basically categorically denied any police brutality. Will you take actions to bring to justice those officials who are making such reports that contradict the pictures, videos, and journalist's reports available online?
45.Wasn't it possible that the police planted weapons found in the Liberty Square? If you think that such a possibility exists at least in a theoretical level, can you provide documentations indicating that the police indeed didn't do this and the police had reasonable grounds to start the search for the weapons.
46.Do you think that the people of Armenia believe the government's official statement that the police that cleared the liberty square were just looking for weapons?
47.Why was the search for weapons transformed into beating the people? Don't you think that people usually do not object the police to do their job, so if the police was just searching for weapons, why would people be agitated at this?
48.Do you have a weapon? After the elections many people, mainly government officials and supporters of Levon Ter-Petrosyan were arrested because of carrying illegal weapons. How is that the fact that they were in possession of illegal weapons came out only after the elections when it became clear that the owners of the weapons were Levon supporters? How many government officials are there now who carry illegal weapons? Is it in fashion among government officials to carry illegal or legal weapons? How often does the police check to see if there are people in the government who are in possession of illegal weapons?How difficult is it to own a weapon in Armenia?Is it so difficult that such high ranked officials as Gagik Jhangiryan had to carry it illegally?
serzhsargsyanserzhsargsyan on March 26th, 2008 06:54 pm (UTC)
49.nahapetyan vrdannes, boston: spasvum e ardyoq voreve hetaqnnutyun vostikanneri koghmic marti 1in aravotyan chapic durs uzh kirarelu yev ayl 'bactoghumneri' shurj?
50.Samvel Avagyan : Inchu eq banaky nerqashum nerqaxaqakan kextot xaxeri mej.
51.Ձեր կարծիքով եթե ամսի մեկին իրոք ութ մարդ զոոհած լիներ Հայլուրով 1 կամ 2 ից տարբեր թիվ կասեին? Ես որինակ համոզված եմ որ ոչ. Դուք անընդհատ պայքարում եք որ մարդիք այդ թվին հավատան. Որինակ երեկ ինչ որ դատախազությունից տեսանյութ եիք ցուից տալիս. Բայց իրականում ետ SMSները չեն մեղաոր, կամ կողքից խոսացող մարդիկ, այլ հենց դուք եք մեղաոր, որովհետև մեր հավատը կորել է լրատվամիյոցների հանդեպ և ստիպված ենք սեփական ինտուիցիաին միայն հավատալ. Օրինակ եթե 8 հոգի զոհված լիներ ասելու էիք 1 կամ 2, ու քանի որ հիմա ասում եք 8 ապա ոչ բարդ հաշվարկներից հետո ստանում ենք որ 40 ից 80 մարդ է զոհվել. և եթե ես հիմա սխալվում եմ ապա դրա մեղավորնել եք դուք.
52.Լուրեր են շրջանառվում որ մարտի 21 ին ընդիմությունը մտադիր է նորից ցույցեր անցկացնել։ Ինչպիսին է լինելու իշխանությունների արձագանքը
53.Խնդրում եմ դիտել հետևյալ տեսաֆիլմը, որտեղ ներկայացված են, որոշ դրվագներ մարտի մեկյան դեպքերից, որտեղ ակնհայտ երեւում է որ ոստիանները թիկունքից կրակ են բացում անմեղ մարդկանց վրա. (http://www.dailymotion.com/cluster/politics/video/x4nm7h_armenia-elections-shootings-march-1_politics): Խնդրում եմ պարզաբանեք, թե ովքեր են կրակողները, ում վրա են նրանք կրակում, ում հրամանով կրակ բացվել և ինչու է ՀՀ դատախազության մամուլի խոսնակը ակնհայտորեն սուտ խոսում, թե ցուցարարների դեմ հրազեն չի օգտագործվել? Այդյոք Սոնա Տռուզյանը և այլ անձինք, ովքեր ապատեղեկատվություն են տարածում ու հայտարարում, որ մարդկանց վրա կրակ չի բացվել, պատասխանատվության կենթարկվեն?
54.Varuzhan Sargsyan(vro79@hotmail.com): Es ays harcy amenakarevor harceric mekn em hamarum, gnahatelov da xxchi harc. Duq patasxanatvutyun zgum eq marti arajin orerin texi unecaci spanutyunneri hamar? Kxndrem ays harcin patasxanel anpayman, im karciqov sa ayn harcn e vorin chpatasxanelu depqum duq araj gnal cheq karox.
55.Не намерены ли Вы инициировать демонстрацию доказательств (например видеозапись) доказывающих обратное - т.е. предоставление митингующим времени и коридора, либо, в случае их отсутствия, признать применение силы для разгона демонстрантов на площади Свободы чрезмерным ?
56.Խնդրում եմ դիտել հետևյալ տեսաֆիլմը, որտեղ ներկայացված են, որոշ դրվագներ մարտի մեկյան դեպքերից (http://www.dailymotion.com/cluster/politics/video/x4nm7h_armenia-elections-shootings-march-1_politics): Խնդրում եմ պարզաբանեք, թե ովքեր են կրակողները, ում վրա են նրանք կրակում, ում հրամանով կրակ բացվել և ինչու է ՀՀ դատախազության մամուլի խոսնակը ակնհայտորեն սուտ խոսում? Այդյոք Սոնա Տռուզյանը և այլ անձինք, ովքեր ապատեղեկատվություն են տարածում ու հայտարարում, որ մարդկանց վրա կրակ չի բացվել, պատասխանատվության կենթարկվեն?