?

Log in

No account? Create an account
 
 
26 March 2008 @ 10:57 pm
Արթուր Բաղդասարյանի հետ համագործակցության մասին  

Շատերին հետաքրքրում էր, թե ինչ սկզբունքների վրա է հիմնված մեր համագործակցությունը Արթուր Բաղդասարյանի հետ: Սովորաբար քաղաքական ուժը կամ քաղաքական գործիչը քվե է ստանում իր ներկայացրած ծրագրի համար: Մարդն ասում է, որ անելու է սա, սա, սա, ընտրեք ինձ: Ա. Բաղդասարյանը ներկայացրել է ծրագիր, որին քվեարկել է 270 հազար մարդ: Այդ մարդիկ իրենց ձայնը չեն տվել Ա. Բաղդասարյանին, որ նա մշտական պայքարի մեջ լինի իշխանությունների հետ, այլ նրա համար, որ լուծի իր առաջադրած խնդիրները:
Մենք առաջարկելով Ա. Բաղդասարյանին համագործակցել, չենք ասել՝ եկեք միացեք մեզ, այլ հնարավորություն ենք տվել լուծելու այն խնդիրները, որոնք ներկայացվել են նրա ծրագրում: Մեր նպատակն ու ծրագրերը համադրելի են, և սա է պատճառը, որ մենք Ա. Բաղդասարյանի կողմից ստացել ենք դրական արձագանք: Մեր գործունեությունը քննադատել է նաև ՀՅԴ-ն՝ երբեմն տեղին, երբեմն անտեղի, սակայն մենք շարունակում ենք աշխատել Դաշնակցության հետ: Սա հենց նոր քաղաքական մշակույթն է, որը ձևավորվում է Հայաստանում: Քաղաքական մշակույթ, որը նշանակում է՝ չմոռանալով ընդհանուր նպատակը, գտնել համագործակցության ընդհանուր եզրեր և միասնաբար լուծել առկա խմդիրները: Սրանից կշահի քաղաքացին:
Ցանկացած երկրում ընդդիմության նպատակը երկրի և հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծումն է: Ընդդիմությունը հայտարարում է, որ ինքն ավելի լավ կարող է լուծել այդ խնդիրները: Մենք էլ մեր կողմից հայտարարում ենք, որ պատրաստ ենք համագործակցության այդ խնդիրների լուծման հարցում: Սակայն կա նաև ընդդիմություն, որը ընդդիմություն է ընդդիմություն լինելու համար: Սա ևս տարբերակ է, սակայն իմ կարծիքով, ոչ հեռանկարային:
Ինչ վերաբերվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականին, ապա նախագահն արտահայտել էր անձնական կարծիք, անձնական դիրքորոշում, և ոչ թե անձի՝ տվյալ դեպքում Արթուր Բաղդասարյանի, այլ երևույթի նկատմամբ: Այլապես մեր իրավապահները ստիպված պիտի լինեին Արթուր Բաղդասարյանի գործողությունների վերաբերյալ քննություն կատարել:

Այս պատասխանին վերաբերող հարցերը տե'ս comment-ներում:

 
 
 
serzhsargsyanserzhsargsyan on March 26th, 2008 07:15 pm (UTC)
1.dream_inspector: Պարոն Սարգսյան, ինձ (և երևի ոչ միայն ինձ) հուզում է մի հարց։ ԻՆչպես պատահեց, որ մի մարդ, որը մոտավորապես կես տարի առաջ մի շարք պաշտոնյաների, մասնավորապես ՀՀ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի, կողմից որակավորվեց որպես լրտես հայտնի ձայնագրության հիման վրա, այսօր զբաղեցնում է ոչ այլ պաշտոն, քան "Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը"։ Նշանակում ՝ դա արդյոք այն, որ բոլոր վերընշված պաշտոնյաները սխալ էին իրենց գնահատականների մեջ։
2.kosorez: Почему люди, неприкрыто подрывающие основы нашего государства, вместо того чтобы сидеть в тюрьме, чувствуют себя в нашей стране, мягко говоря, свободно, и даже допускаются к президентским выбором, а одному из особо «засветившихся» предателей в итоге предлагается пост Председателя Совета Безопасности? (http://www.regnum.ru/news/820129.html)
3.Накануне парламентских выборов в Армении разразился «шпионский скандал», в результате которого Артур Багдасарян был обвинен в предательстве. Сегодня «вчерашний предатель» Артур Багдасарян занимает стратегическую должность - секретаря Совета безопасности страны, которую предал. Насколько целесообразно и безопасно было подобное назначение? Есть ли в вашей команде другие предатели, и не считаете ли Вы, что подобным шагом вы совершили ту же ошибку, в допущении которой повсеместно обвинялась оппозиция - объединение ради объединения?
4.Դեռ անցյալ տարի, խորհրդարանային ընտրություններից առաջ հանրությունը ցնցվեց Արթուր Բաղդասարյանի՝ անգլիացի դեսպանի հետ ունեցած զրույցի գաղտնալսման հրապարակումից: Նախագահ Քոչարյանը տվեց այս իրադարձությւոններին խստագույն գնահատական, համարելով Արթուր Բաղդասարյանին դավաճան: Շուտով այդ մարդը Ձեր լիակատար համաձայնությամբ եւ աջակցությամբ ստանձնելու է անվտանգության խորհդրի քարտուղարի պաշտոնը: Չե՞ք գտնում, որ սա, մեղմ ասած ամենալավ որոշումը չէ: Չ՞եք համարում, որ Հայաստանի անվտանգությունը կարող է էապես հյուծվել այս որոշման հետեւանքով:
5.Արթուր Պ., Երեւան: Մեծարգո պարոն վարչապետ, 2007թ. ԱԺ ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը ՀՀ նախագահ պարոն Ռ.Քոչարյանի կողմից պիտակավորվեց որպես "դավաճան" (որին ես լիոնին համաձայն եմ՝ ելնելով ՕԵԿ առաջնորդի նախընտրական ամպագորգոռ կոչերից եւ ետընտրական պահվածքից): Ինչպե՞ս եք կարծում, արդյո՞ք նման բնավորության եւ 180 աստիճանով հեշտությամբ աջ կամ ձախ թեքվող անձը կարող է շարունակել իր կարիերան՝ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղարի մեծ պատասխանատվություն պահանջող պաշտոնում: Այլ կերպ ասած, ինչի՞ց ելնելով համոզված լինենք, որ "Մարկո Պոլո" սրճարանում օրերից մի օր քննարկման առարկա չեն դառնալու մեր հանրապետության ազգային անվտանգության հարցերը: Ակնկալում եմ հստակ եւ հնարավորինս ազնիվ պատասխան՝ առանց քաղաքագիտական "ռեւերանսների" :) Կանխավ շնորհակալ եմ:
6.Իրինա Դավթյան: Եվս մեկ հարց. ինչպես կարող եք հիմնավորել Արթուր Բաղդասարյանի նշանակումը անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում այն դեպքում, երբ ոչ հեռու անցյալում տեղի էր ունեցել անգլիացի դեսպանի հետ զրույցի հայտնի դեպքը, ինչը նախագահ Քոչարյանի կողմից բուռն քննադատության էր արժանացել: Միթե նրա նկատմամբ վստահությունն այդքան շուտ վերականգնվեց և ինչ էր արել Ա.Բ-ն նման վստահությունը շահելու համար: Շնորհակալություն.
7.Արթուր Սահակյան: Հարգելի պարոն վարչապետ, Ամիսներ առաջ, երբ Արթուր Բաղդասարյանը հանդիպել էր դեսպաններից մեկին խնդրանքով, որ դեռևս չկայացած ընտրությունները հետագայում ճանաչվեն անօրինական, որքանով որ հիշում եմ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում նշեց, որ դա ազգային դավաճանություն է և նա իր բնույթով այդպիսին է, եթե նման բան արել է մեկ անգամ, հնարավոր է նրանից սպասել նման քայլեր նաև հետագայում (եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք): Օրեր առաջ Արթուր Բաղդասարյանը նշանակվեց պետության համար բավական կարևոր պաշտոններից մեկում: Ի±նչ է փոխվել այս ընթացքում, այդ փոփոխությունը կապվա±ծ է Արթուր Բաղդասարյանի հետ, կամ հնարավո±ր է նման փոփոխություն, թե± այդ պաշտոնն էր այդքան անկարևոր, թե± վրիպել էր ՀՀ նախագահը: Խնդրում եմ պարզաբանել: